19:11  ,  9 դեկտեմբերի, 2023

Կարեն Գրիգորյանը՝ Gran Hotel Bali Chess Festival-ի հաղթող

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը նվաճել է Իսպանիայում անցկացված Gran Hotel Bali Chess Festival 2023-ի հաղթողի կոչումը։

Հայաստանը ներկայացնող  գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր և միանձնյա գրավել առաջին տեղը, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։

Մրցաշարում փայլուն հանդես եկավ նաև 11-ամյա Տիգրան Համբարձումյանը, ով վաստակեց 6.5 միավոր և բարելավեց իր միջազգային վարկանիշը 86 կետով: Տիգրանի վարկանիշն այժմ 2224 է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում