14:08  ,  9 դեկտեմբերի, 2023

Բռնցքամարտի ԱԱ-ի մրցանակային հիմնադրամը կկազմի 10 միլիոն դոլար

Բռնցքամարտի տղամարդկանց 2024թ․ աշխարհի առաջնության մրցանակային հիմնադրամը կկազմի 10 միլիոն դոլար։ Այդ մասին հայտնել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) նախագահ Ումար Կրեմլյովը Դուբայում անցկացվող IBA Կոնգրեսում, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ 

Հաջորդ տարի բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնության մրցանակային հիմնադրամը կլինի 5 միլիոն դոլար։

Կանանց աշխարհի առաջնությունը կանցկացվի Աստանայում  (Ղազախստան)։ Տղամարդկանց աշխարհի առաջնության մրցավայրը դեռ չի հրապարակվել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում