13:24  ,  9 դեկտեմբերի, 2023

«Յուվենտուսը» մտադիր է խզել Պոլ Պոգբայի պայմանագիրը

Թուրինի «Յուվենտուսը» պատրաստվում է խզել պայմանագիրը 30-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ, հաղորդում է իտալական La Gazzetta dello Sportը։

Ֆուտբոլիստին սպառնում է չորս տարվա ազատազրկում դոպինգի օգտագործման համար։ «Յուվենտուսը» մտադիր է համաձայնության հասել Պոգբայի հետ եւ երկկողմանի համաձայնությամբ դադարեցնել պայմանագիրը, սակայն չստացվելու դեպքում՝ միակողմանի կխզի։

Հակադոպինգային դատախազությունը չորս տարվա որակազրկում էր պահանջել Պոգբայի համար։

Այս տարվա օգոստոսին աշխարհի չեմպիոնի դոպինգ նմուշում հայտնաբերվել էր տեստոստերոնի բարձր մակարդակ։ Կրկնակի ստուգումը հաստատել էր առաջին նմուշի պատասխանը։ Պոգբան այժմ հեռացված է ֆուտբոլից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում