12:11  ,  9 դեկտեմբերի, 2023

Ռոնալդուն 2023-ին խփած գոլերի քանակով հավասարվեց Քեյնին եւ Մբապեին

Պորտուգալիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2023 թվականի օրացուցային տարում խփած 49 գոլով հավասարվեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 30-ամյա անգլիացի հարձակվող Հարի Քեյնին եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեին։

Առաջատարը Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն է՝ 50 գոլ։

Ռոնալդուն գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ էր դարձել իր պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրած 1200-րդ խաղում։ «Ալ Նասրը» 4:1 հաշվով հաղթել էր «Ռիյադին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում