23:58  ,  8 դեկտեմբերի, 2023

Ռոնալդուի, Օտավիոյի գոլերն ու Տալիսկայի դուբլը հաղթանակ բերեցին «Ալ Նասրին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության 16-րդ տուրում «Ալ Նասրը» տանը մրցեց «Ալ Ռիյադի» հետ եւ հաղթեց 4:1 հաշվով։

33-րդ րոպեին սենեգալցի հարձակվող Սադիո Մանեի գերազանց փոխանցումից հետո աչքի ընկավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (տեսանյութ), որը պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրեց 1200-րդ հանդիպումը։ Ռոնալդուն նաեւ գոլային փոխանցում կատարեց։

Առաջին խաղակեսի ավելացված երրորդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց պորտուգալացի հարձակվող Օտավիոն (տեսանյութ

67-րդ րոպեին Մանեի փոխանցումն արդյունավետ օգտագործեց բրազիլացի կիսապաշտպան Անդերսոն Տալիսկան (տեսանյութ), որը ավելացված չորրորդ րոպեին նաեւ դուբլ ձեւակերպեց (տեսանյութ

Հյուրերի միակ գոլը 69-րդ րոպեին խփեց ջամայկացի հարձակվող Անդրե Գրեյը (տեսանյութ

«Ալ Նասրը» 37 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ալ Հիլյալից» հետ է 7 միավոր։ «Ալ Ռիյադը» 14-րդ տեղում է՝ 16 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում