22:49  ,  8 դեկտեմբերի, 2023

Մանեի գերազանց փոխանցումն ու Ռոնալդուի գոլը պորտուգալացու 1200-րդ խաղում (տեսանյութ)

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության 16-րդ տուրում «Ալ Նասրը» տանը մրցում է «Ալ Ռիյադի» հետ եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 2:0 հաշվով։

33-րդ րոպեին սենեգալցի հարձակվող Սադիո Մանեի գերազանց փոխանցումից հետո աչքի ընկավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (տեսանյութ), որն անցկացնում է 1200-րդ հանդիպումը պրոֆեսիոնալ կարիերայում։

Ավելացված երրորդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց պորտուգալացի հարձակվող Օտավիոն։

Ընդմիջում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում