21:10  ,  8 դեկտեմբերի, 2023

Նեյմարը դիմել է «Սանթոսի» խաղացողներին եւ երկրպագուներին

Բրազիլիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարը դիմել է «Սանթոսի» խաղացողներին եւ երկրպագուներին։  Պատմության մեջ առաջին անգամ «Սանթոսը» դուրս է մնացել Բրազիլիայի ուժեղագույնների խմբից։

«Տոնը կվերադառնա եւ մեր փողոց, մենք դարձյալ կժպտանք»,- սոցիալական ցանցերում գրել է Նեյմարը։

Բրազիլիայի առաջնության վերջին տուրում «Սանտոսը» 1:2 հաշվով պարտվել էր «Ֆորտալեզային» եւ գրավել 17-րդ տեղը։

Նեյմարը «Սանթոսում» հանդես է եկել 2009-2013 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում