17:22  ,  8 դեկտեմբերի, 2023

ԵԱ․ Կանանց Հայաստանի Մ-17 եւ Մ-19 հավաքականների մրցակիցները

Տեղի է ունեցել ֆուտբոլի կանանց Եվրոպայի մինչև 17 եւ 19 տարեկանների առաջնության որակավորման փուլի B լիգայի վիճակահանությունը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականն ընդգրկվեց B4 խմբում, որտեղ մրցակիցներն են Բոսնիա-Հերցեգովինան, Էստոնիան և Ղազախստանը:

Կանանց Եվրոպայի Մ-17 առաջնության երկրորդ փուլի մինի-մրցաշարը կանցկացվի մարտի 18-24-ը Ղազախստանում:

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվեց B6 խմբում: Հայաստանի թիմը կմրցի Թուրքիայի և Ֆարերյան կղզիների Մ-19 հավաքականների հետ:

Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության երկրորդ փուլի մինի-մրցաշարը կհյուրընկալի Թուրքիան ապրիլի 3-9-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում