16:39  ,  8 դեկտեմբերի, 2023

Տեր Շտեգենը վիրահատվել է

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Գերմանիայի հավաքականի 31-ամյա դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մեջքի վիրահատության է ենթարկվել, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

«Մեջքի ստորին հատվածի հետ կապված Տեր Շտեգենը հաջողությամբ անցել է վիրահատական միջամտություն։ Վերականգնման տեմպերից կախված կլինի խաղացողի վերադարձը խաղադաշտ»,- նշվում է «Բարսելոնայի» հաղորդագրությունում։

Տեր Շտեգենի վերադարձը խաղադաշտ սպասվում է փետրվարին՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի հանդիպումներից առաջ։

Ընթացիկ մրցաշրջանում Տեր Շտեգենն իսպանացի Չավիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 17 հանդիպման, բաց է թողել 15 գոլ, 8 խաղում դարպասը պահել է անառիկ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում