14:15  ,  8 դեկտեմբերի, 2023

Ամերիկյան ընկերությունը դարձել է ՊՍԺ-ի համասեփականատերը

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ակումբային բաժնետոմսերի 12,5 տոկոսը վաճառել է ամերիկյան Arctos Partners ընկերությանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ ft.com-ի տվյալներով` գործարքի գումարը հաշվարկելիս, ակումբի 100 տոկոս բաժնետոմսերի ընդհանուր արժեքը գնահատվել 4,25 միլիարդ եվրո։

Arctos Partners-ն ազդեցություն չի ունենա ակումբի զարգացման ռազմավարության վրա։ Այն կկենտրոնանա կանանց թիմի եւ ակումբի ենթակառուցվածքային վերակառուցման վրա։

Arctos Partners-ը ներդրումներ ունի նաեւ «Լիվերպուլում», «Ատալանտայում», «Պորտլենդում», «Ռեալ Սոլթ Լեյքում», «Յուտայում», հոկեյի «Տամպա Բեյ», «Մինեսոտա», «Նյու Ջերսի», «Պիտսբուրգ», բասկետբոլի «Գոլդեն Սթեյթ», «Սակրամենտո», «Յուտա», «Ֆիլադելֆիա» ակումբներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում