09:43  ,  8 դեկտեմբերի, 2023

Ազատ գործակալի կարգավիճակ ունեցող ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը

Transfermarkt-ը ներկայացրել է այժմ որեւէ ակումբի հետ պայմանագիր չունեցող եւ ազատ գործակալի կարգավիճակում գտնվող ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը։

Առաջին տեղում է Իսպանիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Դավիդ Դե Խեան։

  1. Դավիդ Դե Խեա (վերջին ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդ», 8 միլիոն եվրո)
  2. Ջեսի Լինգարդ (վերջին ակումբը՝ «Նոթինգեմ Ֆորեսթ», 6 միլիոն եվրո)
  3. Շեկա (վերջին ակումբը՝ «Ռեն», 5 միլիոն եվրո)
  4. Էնվար Էլ Գազի (վերջին ակումբը՝ «Մայնց», 3 միլիոն եվրո)
  5. Էլդեր Կոշտա (վերջին ակումբը՝ «Լիդս», 2,8 միլիոն եվրո)
  6. Խոսե Կամպանյա (վերջին ակումբը՝ «Լեւանտե», 2,5 միլիոն եվրո)
  7. Նեմանյա Յովիչ (վերջին ակումբը՝ «Պարտիզան», 2 միլիոն եվրո)
  8. Սուլեյման Դումբիա (վերջին ակումբը՝ «Անժե», 2 միլիոն եվրո)
  9. Սանտի Մինա (վերջին ակումբը՝ «Սելտա», 2 միլիոն եվրո)
  10. Դարկո Վելկովսկի (վերջին ակումբը՝ «Ալ Իթիֆակ», 1,8 միլիոն եվրո)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում