12:08  ,  8 դեկտեմբերի, 2023

Ռունի․ Եթե Բելինգեմը շարունակի այսպես, կարող է հավակնել «Ոսկե գնդակի»

Անգլիայի հավաքականի, «Էվերտոնի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ, անգլիական «Բիրմինգեմ Սիթիի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին հիացմունքով է խոսել Անգլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 20-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի մասին։

«Հրաշալի է տեսնել, թե անգլիացի ֆուտբոլիստն ինչքան լավ է խաղում այլ երկրում։ Բելինգեմը համարձակ գործեց՝ իրեն հրաշալի դրսեւորելով Գերմանիայում, հիմա էլ խաղում է աշխարհի խոշորագույն ակումբներից մեկում։ Ջուդը շատ վառ է փայլում։ Ես ուրախ եմ նրա համար։ Հույս ունեմ, որ Բելինգեմը կպահպանի այս ռիթմը մինչեւ Եվրո-2024-ը եւ կօգնի հավաքականին հասնել հաջողության։

Եթե նա շարունակի այսպես հանդես գալ, կարող է հավակնել նաեւ «Ոսկե գնդակի»։ Մենք անցանք Մեսիի եւ Ռոնալդուի շրջափուլը։ Նրանք գերիշխում էին անհատական մրցանակների տեսանկյունից։ Հիմա Բելինգեմի հետ կարող է պայքարել 5-6 խաղացող։ Նա կլինի առաջատար դիրքում, եթե շարունակի այսպես»,- Ռունիի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Բելինգեմն արժանացել է այս տարվա Եվրոպայի լավագույն երիտասարդ խաղացողի Golden Boy մրցանակին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում