10:06  ,  8 դեկտեմբերի, 2023

Սուարեսը ստացել է Բրազիլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակը»

Ուրուգվայցի Լուիս Սուարեսն արժանացել է Բրազիլիայի ավարտված առաջնության լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին, հաղորդում է «Գրեմիոյի» մամուլի ծառայությունը։

36-ամյա ֆուտբոլիստն առաջնության 33 խաղում դարձել է 17 գոլի եւ 11 գոլային փոխանցման հեղինակ։ «Գրեմիոն» դարձել է երկրի փոխչեմպիոն։

Այս տարվա հունվարին «Գրեմիոյին» միացած Լուիս Սուարեսը չի երկարաձգել պայմանագիրը եւ այս ամիս կհեռանա ակումբից։

Սպասվում է, որ հունվարին Լուիս Սուարեսը կմիանա ամերիկյան «Ինտեր Մայամիին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում