23:52  ,  7 դեկտեմբերի, 2023

Նադալ․ Մեծ է հավանականությունը, որ 2024-ը կլինի կարիերայիս վերջին տարին

Աշխարհի նախկին առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող, 37-ամյա իսպանացի Ռաֆայել Նադալը խոսել է կարիերան ավարտելու մասին։

«Մեծ է հավանականությունը, որ 2024-ը կլինի կարիերայիս վերջին տարին։ Հավանական է, որ խաղամ եւս կես տարի»,- Նադալի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Հունվարին Ավստրալիայի բաց առաջնությունում վնասվածք ստանալուց հետո Նադալը պատրաստվում է կորտ վերադառնալ դեկտեմբերի 31-ին Ավստրալիայի Բրիսբեն քաղաքի մրցաշարում։ Սպասվում է, որ Նադալը կմասնակցի նաեւ Ավստրալիայի բաց առաջնությանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում