23:30  ,  7 դեկտեմբերի, 2023

Մանուել Պետրոսյանը՝ Ղազախստանի գավաթակիր

Արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը նվաճել է դասական շախմատի Ղազախստանի գավաթի խաղարկության հաղթողի կոչումը, հաղորդում է kazchess.kz-ն։

Նոկաուտ մրցակարգով անցկացված մրցաշարի առաջին փուլում Մանուել Պետրոսյանը հաղթել է ղազախ Ալդիյար Անսատին (2:0), քառորդ եզրափակիչում՝ ռուսաստանցի Ալեքսեյ Գոգանովին (1,5:0,5), կիսաեզրափակիչում՝ ղազախ Դենիս Մախնեւին (2,5:1,5)։

Եզրափակիչում Մանուել Պետրոսյանը մրցել է իրանցի գրոսմայստեր Դանեշվար Բարդիայի հետ եւ երկու պարտիայում առավելության է ասել 1,5:0,5 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում