22:59  ,  7 դեկտեմբերի, 2023

Նաիր Տիկնիզյանը՝ Հայաստանի հավաքականի ձգտումների մասին

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած ազգային թիմի ձգտումների մասին։

«Ամբողջ հավաքականն է ձգտում մասնակցելու մեծ մրցաշարի։ Բայց Մոսկվան էլ անմիջապես չի կառուցվել։ Մենք մեկ տարի առաջին ոչ ոքի էինք խաղում Լիխտենշտեյնի հետ եւ ուրախանում դրան, իսկ հիմա տխրում ենք Թուրքիայի հետ ոչ ոքի արդյունքից հետո։ Դա խոսում է այն մասին, որ մեր հավակնություններն ու նվիրումն աճում է։ Ամեն ինչն իր ժամանակն ունի։ Գլխավորը աշխատելն է։ Այդ ժամանակ էլ ամեն ինչ կշնորհվի վերեւից»,- Տիկնիզյանի խոսքը մեջբերում է Sport24.ru-ն։

24-ամյա Տիկնիզյանը նորամուտը Հայաստանի հավաքականում նշել է այս տարվա մարտին, 10 խաղում խփել է 1 գոլ, դարձել 1 ինքնագոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում