20:08  ,  7 դեկտեմբերի, 2023

Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի, դարպասապահի եւ մարզիչի հավակնորդների եզրափակիչ եռյակները

Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան հրապարակել է 2023թ․ Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների եզրափակիչ եռյակը։

Մրցանակին հավակնում են Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ», Եգիպտոս), Վիկտոր Օսիմենը («Նապոլի», Նիգերիա) եւ Աշրաֆ Հակիմին (ՊՍԺ, Մարոկկո)։

Լավագույն դարպասապահի մրցանակին հավակնում են Անդրե Օնանան («Մանչեսթեր Յունայթեդ», Կամերուն), Յասին Բունուն («Ալ Հիլյալ», Մարոկկո) եւ Մոհամեդ Էլ-Շենավին («Ալ Ահլի Կահիրե», Եգիպտոս)։

Աֆրիկայի լավագույն մարզիչի մրցանակին հավակնում են Վալիդ Ռեգրագին (Մարոկկոյի հավաքական), Ալիու Սիսեն (Սենեգալի հավաքական) եւ Աբդելհակ Բենշիհան («Սիմբա»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում