19:10  ,  7 դեկտեմբերի, 2023

Սպալետին՝ Նեապոլի պատվավոր քաղաքացի

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին դարձել է Նեապոլի պատվավոր քաղաքացի։ 64-ամյա մասնագետը նման պատվի է արժանացել անցած մրցաշրջանում «Նեապոլին» Իտալիայի չեմպիոնի տիտղոսին հասցնելու համար՝ 33 տարում առաջին անգամ, հաղորդում է Gazetta.it-ը։

Մրցաշրջանի ավարտից հետո Սպալետին հեռացավ «Նեապոլից»՝ մեկ տարվա հանգստի պատճառաբանությամբ, սակայն ամռանն ընդունեց Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի հրավերը։

Նրա ղեկավարությամբ ազգային թիմը նվաճեց Եվրո-2024-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում