17:24  ,  7 դեկտեմբերի, 2023

Պոլ Պոգբային սպառնում է 4 տարվա որակազրկում

Թուրինի «Յուվենտուսի» 30-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է որակազրկվել չորս տարով դոպինգ օգտագործելու համար, հաղորդում է Sky Sport-ը։

Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոնի դոպինգ թեստի պատասխանն առաջին անգամ դրական էր եղել օգոստոսի 20-ին։ Կրկնակի ստուգումը հաստատել էր դոպինգի հետքերը։

Հակադոպինգային դատախազությունը Պոգբայի համար պահաջել է չորս տարվա ազատազրկում։

Պոգբան հիմա ժամանակավորապես հեռացված է ֆուտբոլից։

Պոգբայի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում