16:35  ,  7 դեկտեմբերի, 2023

IWF Grand Prix. Ալեքսանդրա Գրիգորյանը՝ բրոնզե մեդալակիր

Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) Գրան պրի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 18-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է երկամարտի բրոնզե մեդալ՝ առաջին անգամ մեծահասակների մրցահարթակում։

Անցած ամիս աշխարհի երիտասարդական չեմպիոնի տիտղոսը նվաճած Ալեքսանդրա Գրիգորյանը Դոհայում 55 կգ քաշայինների պայքարում հավաքեց 189 կգ (81+108)։

Ոսկե մեդալակիր, հյուսիսկորեացի Սու Յոն Ռիի արդյունքն է 210 կգ (94+116):

Հայաստանը Դոհայում կներկայացնեն նաեւ  Տաթև  Հակոբյանը, Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ ՝ 81 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը (երկուսն էլ ՝ 102 կգ), Վարազդատ Լալայանը, Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ ՝ +109 կգ): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում