15:18  ,  7 դեկտեմբերի, 2023

«Մանչեսթեր Սիթին» Գվարդիոլայի օրոք կրկնեց վատագույն շարքը

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթին» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի օրոք կրկնեց վատագույն շարքը Անգլիայի Պրեմիեր լիգայում։

Նախորդ չորս խաղում «Մանչեսթեր Սիթին» ոչ ոքի է խաղացել «Չելսիի» (4:4), «Լիվերպուլի» (1:1) եւ «Տոտենհեմի» (3:3) հետ, պարտվել է «Աստոն Վիլային» (0:1)։

Առաջին անգամ Գվարդիոլայի օրոք այսպիսի շարք եղել էր 2016-2017 թվականների առաջնությունում, հաղորդում է Opta-ն։ Այն ժամանակ «Մանչեսթեր Սիթին» ոչ ոքի էր խաղացել «Սթոք Սիթիի» (0:0), «Լիվերպուլի» (1:1) եւ «Արսենալի» (2:2) հետ, պարտվել էր «Չելսիին» (1:2)։

Պրեմիեր լիգայի 15 տուրի հետո «Մանչեսթեր Սիթին» 30 միավորով չորրորդն է եւ առաջատար «Արսենալից» հետ է 6 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում