13:34  ,  7 դեկտեմբերի, 2023

Դենզել Դյումֆրիսը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն «Ինտերի» հետ

Նիդերլանդների հավաքականի եւ իտալական «Ինտերի» 27-ամյա պաշտպան Դենզել Դյումֆրիսը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը միլանյան ակումբի հետ, հաղորդում է իտալական La Gazetta dello Sport-ը։

«Ինտերը» ֆուտբոլիստին առաջարկել են տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ։ Դյումֆրիսի ներկայացուցիչները պահանջել են առնվազն 5 միլիոն եվրո։ Եթե կողմերը չհասնեն համաձայնության, «Ինտերը» հաջորդ ամռանը կվաճառի Դյումֆրիսի տրանսֆերը։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Դյումֆրիսն «Ինտերում» հանդես է գալիս 2021 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 16 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Դյումֆրիսի տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում