12:52  ,  7 դեկտեմբերի, 2023

Դոնարուման որակազրկվել է

Փարիզի ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման որակազրկվել է Ֆրանսիայի առաջնության երկու խաղով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրում «Հավրի» դեմ հանդիպման 10-րդ րոպեին Դոնարուման հեռացվել էր վերջին հույսի խախտման համար, որի ժամանակ ոտքով հարվածել էր մրցակցի կրծքավանդակին։ ՊՍԺ-ն հաղթել էր 2:0 հաշվով։

24-ամյա դարպասապահը չի օգնի իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմին «Նանտի»  (դեկտեմբերի 9) եւ «Լիլի» (դեկտեմբերի 17) դեմ հանդիպումներում։

Ընթացիկ մրցաշրջանում Դոնարուման ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, բաց է թողել 18 գոլ։

Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Transfermarkt-ը Դոնարումայի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում