12:16  ,  7 դեկտեմբերի, 2023

«Բավարիան» «Ռեալին» առաջարկել է ֆուտբոլիստների փոխանակություն

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային» Մադրիդի «Ռեալին» առաջարկել է ֆուտբոլիստների փոխանակություն, հաղորդում է Defensa Central-ը։ Արքայական ակումբը ցանկանում է հաջորդ ամռանը ձեռք բերել մյունխենյան թիմի կանադացի պաշտպան Ալֆոնսո Դեւիսին։ «Բավարիան» առաջարկել է նրան փոխանակել «Ռեալի» բրազիլացի հարձակողական կիսապաշտպան Ռոդրիգոյի հետ։

Մյուս տարբերակը Դեւիսի փոխանակությունն է «Ռեալի» հեռանկարային կիսապաշտպան, 19-ամյա արգենտինացի Նիկո Պասի հետ, սակայն այս դեպքում մադրիդյան ակումբը պետք է նաեւ լրացուցիչ գումար վճարի։

22-ամյա Ռոդրիգոն «Ռեալի» խաղացող է 2019 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։ Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 20 հանդիպման, խփել է 9 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Ռոդրիգոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո, Ալֆոնսո Դեւիսինը՝ 70 միլիոն եվրո, Նիկո Պասինը՝ 5 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում