11:44  ,  7 դեկտեմբերի, 2023

«Աստոն Վիլան» Դուգլաս Լուիսի տրանսֆերի համար պահանջում է 110 միլիոն ֆունտ ստերլինգ

Անգլիական «Աստոն Վիլան» պատրաստ է վաճառել 25-ամյա բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Լուիսին, սակայն տրանսֆերի համար պահանջում  է 110 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է Football Transfers-ը։

Transfermarkt-ը Դուգլաս Լուիսի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։ «Աստոն Վիլան» այդքան բարձր գին է սահմանել, որպեսզի կանխի ֆուտբոլիստի տեղափոխությունը։ Նրա ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։

Դուգլաս Լուիսը 2019-ին «Մանչեսթեր Սիթիից» է տեղափոխվել «Աստոն Վիլան» 16,8 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Ընթացիկ մրցաշրջանում Դուգլաս Լուիսն «Աստոն Վիլայի» հետ մասնակցել է 23 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում