11:20  ,  7 դեկտեմբերի, 2023

«Պալմեյրասը» երկրորդ տարին անընդմեջ՝ Բրազիլիայի չեմպիոն (տեսանյութ)

«Պալմեյրասը» երկրորդ տարին անընդմեջ նվաճել է ֆուտբոլի Բրազիլիայի չեմպիոնի տիտղոսը՝ 38 տուրում վաստակելով 70 միավոր։ 

Վերջին տուրում «Պալմեյրասը» 1:1 հաշվով խաղաց «Կրուզեյրոյի» հետ։ Թիմը պատմության մեջ 12-րդ անգամ նվաճեց երկրի չեմպիոնի տիտղոսը։

Երկրորդ տեղը գրավել է «Գրեմիոն» (68 միավոր), երրորդ տեղը՝ «Աթլետիկո Մինեյրոն» (66 միավոր)։

Երկրորդ դիվիզիոն են նահանջել «Սանտոսը» (43 միավոր)՝ առաջին անգամ պատմության մեջ, «Գոյասը» (38), «Կորիտիբա» (30) եւ «Ամերիկա Մինեյրոն» (24)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում