09:04  ,  7 դեկտեմբերի, 2023

ՊՍԺ-ն ձեռք կբերի «Կորինտիանսի» 18-ամյա կիսապաշտպանին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ձեռք կբերի բրազիլական «Կորինտիանսի» 18-ամյա հենակետային կիսապաշտպան Գաբրիել Մոսկարդոյին։ Տրանսֆերի գումարը կկազմի մոտ 25 միլիոն եվրո, հաղորդում է Sport.es-ը։

Փարիզյան ակումբի մարզական հարցերով խորհրդական Լուիշ Կամպուշն այժմ գտնվում է Սան Պաուլուում եւ կավարտի գործարքը։

Գաբրիել Մոսկարդոյի ծառայություններով հետաքրքրված էին նաեւ կատալոնական «Բարսելոնան», անգլիական «Լիվերպուլը», «Արսենալն» ու «Չելսին»։

Գաբրեիլ Մոսկարդոն նաեւ Բրազիլիայի մինչեւ 23 տարեկանների հավաքականի խաղացող է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում