23:33  ,  6 դեկտեմբերի, 2023

Կեյրուշը հեռացավ Քաթարի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից

70-ամյա պորտուգալացի Կառլուշ Կեյրուշը հեռացել է ֆուտբոլի Քաթարի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից։

«QFA շնորհակալություն է հայտնում Կեյրուշին կատարած աշխատանքի համար։ Մենք նրան մաղթում լավագույնը հետագա կարիերայում»,- նշվում է Քաթարի ֆուտբոլային ասոցիացիայի (QFA) հաղորդագրությունում։

Կեյրուշը Քաթարի հավաքականը գլխավորել էր այս տարվա փետրվարին։ Նրա ղեկավարությամբ թիմը 4 ընկերական խաղում տարել է մեկ հաղթանակ, կրել մեկ պարտություն, ունեցել երկու ոչ ոքի։

2026թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլում Քաթարի հավաքականը 3:0 հաշվով հաղթել է Հնդկաստանի թիմին, 8:1 հաշվով՝ Աֆղանստանին։

Կեյրուշը մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է նաեւ Պորտուգալիայի, ԱՄԷ-ի, ՀԱՀ-ի, Կոլումբիայի, Եգիպտոսի եւ Իրանի հավաքականները, պորտուգալական «Սպորտինգը», ամերիկյան «Մետրո Սթարզը», ճապոնական «Նագոյա Գրամպուսը», Մադրիդի «Ռեալը», երկրորդ մարզիչ է եղել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում