20:47  ,  6 դեկտեմբերի, 2023

Լոպետեգին հրաժարվել է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում

Իսպանացի Խուլեն Լոպետեգին հրաժարվել է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ «Ալ Իթիհադը» 57-ամյա մասնագետին առաջարկել է տարեկան 18 միլիոն եվրո աշխատավարձ։

Լոպետեգին այժմ բնակվում է Անգլիայում եւ ցանկանում է աշխատել Պրեմիեր լիգայում։ Ամռանը նա հեռացվել էր «Վուլվերհեմփթոնից» եւ այժմ չունի մարզչական աշխատանք։

Լոպետեգին անցած տարվա նոյեմբերին էր գլխավորել «Վուլվերհեմփթոնը», որն Անգլիայի անցած առաջնությունում գրավեց 13-րդ տեղը։

Լոպետեգին նախկինում գլխավորել է Իսպանիայի հավաքականը, պորտուգալական «Պորտուն», իսպանական «Ռեալն» ու «Սեւիլիան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում