Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն այտոսկրի վնասվածք է ստացել Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Լա Լիգայի առաջնության 15-րդ տուրի խաղում (1:0)։ Բուժզննումն ախտորոշել է այտոսկրի ճաք, հաղորդում է Sport.es-ը։
24-ամյա ուրուգվայցի ֆուտբոլիստն անցկացրել էր ամբողջ հանդիպումը։ Նշվում է, որ նա ցավ է զգացել հանդիպումից հետո։
Ընթացիկ մրցաշրջանում Արաուխոն իսպանացի Չավիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 13 հանդիպման, խփել 1 գոլ։
Լա Լիգայի հաջորդ տուրում «Բարսելոնան» դեկտեմբերի 10-ին կընդունի «Ժիրոնային»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում