19:03  ,  6 դեկտեմբերի, 2023

«Տոտենհեմը» երկարաձգել է պայմանագիրը Ֆրեյզեր Ֆորսթերի հետ

Լոնդոնի «Տոտենհեմը» երկարաձգել է պայմանագիրը դարպասապահ Ֆրեյզեր Ֆորսթերի հետ, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

35-ամյա դարպասապահը 2022 թվականին «Սաութհեմփթոնից» է տեղափոխվել «Տոտենհեմ», որի կազմում անցկացրել է 21 հանդիպում։

Ֆորսթերը հանդես է եկել նաեւ «Նյուքասլում», «Նորվիչում», «Բրիստոլ Սիթիում», «Սելթիկում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում