18:38  ,  6 դեկտեմբերի, 2023

Գվարդիոլա․ Ինձ հիացնում Էմերին, միշտ բարդ է «Աստոն Վիլային» դիմակայելը

Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բարձր է գնահատել «Աստոն Վիլայի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի մարզչական որակները։

Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալվի «Աստոն Վիլային»։

«Փաստ է, որ Էմերին ազդեցություն է թողել բոլոր թիմերի վրա, որոնք ղեկավարել է։ Նրա հետքը ակնհայտ է։ Նրա թիմերն առաջադիմում են բոլոր տեսանկյուններից․ արդյունքները, խաղացողների որակները, բարձր պրեսինգի վերահսկողությունը, ստանդարտ դիրքերը, փոխանցումները՝ ամեն ինչ բացառիկ է։

Ինձ հիացնում Էմերին, միշտ բարդ է «Աստոն Վիլային» դիմակայելը։ Այս մրցաշրջանում նրանք գերազանց մարզավիճակում են, հրաշալի են խաղում, հատակապես, սեփական խաղադաշտում։ Ծանր հանդիպում է սպասվում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» կայքը։

«Աստոն Վիլա» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 00:15-ին (դեկտեմբերի 7)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում