16:43  ,  6 դեկտեմբերի, 2023

«Ռեալը» Մբապեի պատասխանին կսպասի մինչեւ հունվարի 15-ը

Մադրիդի «Ռեալը» հունվարի տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի համաձայնության հասնել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի հավաքականի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի հետ, եթե մինչեւ հունվարի 1-ը նա չերկարաձգի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ։

Արքայական ակումբը Մբապեից մինչեւ հունվարի 15-ը պատասխան չստանալու դեպքում, այլեւս չի բանակցի ֆուտբոլիստի հետ, հաղորդում է իսպանական AS-ը։

Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Մբապեն մասնակցել է 13 հանդիպման, խփել է 15 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում