16:02  ,  6 դեկտեմբերի, 2023

«Ալաշկերտն» ու «Փյունիկը» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 19-րդ տուրի վերջին խաղում առաջատար «Փյունիկը» հյուրընկալվեց «Ալաշկերտին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

17-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Փյունիկի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։

43-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Ալաշկերտի» վենեսուելացի կիսապաշտպան Ֆլորես Բարիոսը։

«Փյունիկը» 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ եւ երրորդ տեղերում գտնվող «Նոան» ու «Արարատ-Արմենիան» ունեն 39-ական միավոր։ «Ալաշկերտը»  5-րդն է՝ 31 միավոր։

Հայաստանի առաջնություն, 19-րդ տուր

«Ալաշկերտ» - «Փյունիկ»՝ 1:1

Ֆլորես Բարիոս, 43 - Հովհաննես Հարությունյան, 17, 11մ

Դեկտեմբերի 5

«Շիրակ» - «Վեստ Արմենիա»՝ 1:2

Տիգրան Սումբուլյան, 61 - Տեոֆիլո Էյդիսոն, 9, Սարգիս Մեթոյան, 76

«Արարատ» - «Արարատ-Արմենիա»՝ 0։1

Մոհամեդ Յատարա, 5

Դեկտեմբերի 4

ԲԿՄԱ - «Ուրարտու»՝ 2:0

Գրենիկ Պետրոսյան, 66, Իվան Զոտկո, 68, ինքնագոլ

«Նոա» - «Վան»՝ 3:1

Արթուր Միրանյան, 32, 45+3, Պաուլ Գլադոն, 90+8 - Իպեհե Ուիլյամս, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով