15:39  ,  6 դեկտեմբերի, 2023

Թիերի Անրին նշել է Պրեմիեր լիգայի լավագույն պաշտպանին

Լոնդոնի «Արսենալի», «Բարսելոնայի», Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող, Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Թիերի Անրին նշել է Անգլիայի Պրեմիեր լիգայում այժմ հանդես եկող լավագույն պաշտպանին։

«Կարծում եմ՝ հենց հիմա լավագույն պաշտպանն Անգլիայի Պրեմիեր լիգայում Ուիլյամ Սալիբան է։ Նա թույլ է տալիս «Արսենալին» մրցակցի կիսադաշտում շատ խաղալ, պաշտպանում է իր թիկունքում գոտիները, եւ այդ տեսանկյունից նա չունի հավասարը։

Ես աշխատում էի Ֆրանսիայում, երբ նա վարձակալությամբ խաղում էր «Մարսելում»։ Ես զարմացած էի, որ «Արսենալը» հրաժարվել էր նրանից, քանի որ մնացողները նրանից լավը չէին։ Բայց նա վարձակալությունից վերադարձավ «Արսենալ» եւ ապացուցեց, որ լավագույն պաշտպանն է լիգայում»,- Անրիի խոսքը մեջբերում է The Mirror-ը։

22-ամյա Սալիբան 2019 թվականից է հանդես գալիս «Արսենալում»։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում