13:33  ,  6 դեկտեմբերի, 2023

«Արարատ-08»-ը Թբիլիսիում հաղթել է «Ալթային» (տեսանյութ)

Երևանի «Արարատի» մինչև 16 տարեկաններ թիմը հաղթանակ է տարել Թբիլիսիում ընթացող «Ակադեմիայի գավաթ» մրցաշարի երրորդ տուրի խաղում՝ 1:0 հաշվով առավելության հասնելով ղազախական «Ալթայի» իրենց հասակակիցների նկատմամբ: Խաղի միակ գոլի հեղինակը Միհրդատ Հովակիմյանն է, հաղորդում է «Արարատի» մամուլի ծառայությունը:

Առաջին տուրում հայ պատանիները 1:1 հաշվով էին ավարտել հանդիպումը ղազախական «Կոստանայի» հետ, երկրորդ տուրում 0:3 հաշվով պարտվել էին վրացական «Թ.Ս. Ակադեմիային»:

Խմբային փուլում «Արարատ-08»-ը վաստակեց 4 միավոր և լավ հնարավորություն ունի երկրորդ տեղով խմբից դուրս գալու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով