14:15  ,  6 դեկտեմբերի, 2023

Արտետա․ Գիտեինք, որ այստեղ լինելու է մեծ ճակատամարտ, ծանր երեկո էր

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է 4:3 հաշվով հաղթանակը «Լուտոն Թաունի» նկատմամբ Անգլիայի առաջնության 15-րդ տուրի արտագնա խաղում։ Հաղթական գոլն ավելացված 7-րդ րոպեին խփել էր անգլիացի կիսապաշտպան Դեքլան Ռայսը։

«Շատ ուրախ եմ այս հաղթանակին։ Գիտեինք, որ այստեղ լինելու է մեծ ճակատամարտ։ Բարդացրինք մեր խնդիրը՝ բաց թողնելով գոլեր։ Մենք ցուցադրեցինք թիմային ոգի ճիշտ պահին պայքարը սրելու եւ ոչ մի վայրկյան չհանձնվելու մեջ։ Մենք տրամադրված էինք հաղթանակի եւ պարգեւատրվեցինք դրա համար 3 միավորով։

Արժանին ենք մատուցում «Լուտոն Թաունին»։ Նրանք հրաշալի էին գնդակ փոխանցում եւ ավարտում գրոհները։ Ծանր երեկո էր, բայց հիմա ես շատ երջանիկ մարզիչ եմ»,- Արտետայի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Արսենալը» 36 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Լուտոն Թաունը» 17-րդն է՝ 9 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում