12:49  ,  6 դեկտեմբերի, 2023

Արման Ծառուկյան․ Պորիեն լեգենդ է, բայց հիմա նրա հետ մենամարտելն անիմաստ է

Խառը մենամարտերի (MMA) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) ամերիկացի Բենեիլ Դարիուշի նկատմամբ հաղթանակից հետո իմաստ չի տեսնում մենամարտել ամերիկացի Դասթին Պորիեի հետ, որը նախորդ մենամարտում պարտություն է կրել։

«Գեթժին ու Պորիեն ձգտում են մրցակից գտնել դասակարգման առաջին հնգյակից։ Նրանք երբեք չեն մենամարտում տասնյակից կամ առաջին 15-ից որեւէ մեկի հետ։ Անկեղծ կասեմ, որ չեմ ցանկանում մենամարտել Պորիեի հետ, քանի որ նա պարտվել է նախորդ մենամարտում։ Նրա հետ մենամարտելն իմաստ չունի։

Պորիեն լեգենդ է, ես հարգում եմ նրան։ Նա կոշտ մարտիկ է, որը նվաճել էր ժամանակավոր տիտղոսը։ Նա հաղթել է բազմաթիվ ուժեղ մրցակիցների։ Նրա մենամարտերը հետաքրքիր են, բայց հիմա նրա հետ մենամարտելն անիմաստ է»,- ասել է Արման Ծառուկյանը MMAFightingonSBN-ի յութուբյան եթերում։

Դասթին Պորիեն դասակարգման աղյուսակում այժմ երրորդն է, Ջասթին Գեթժին երկրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում