12:10  ,  6 դեկտեմբերի, 2023

Էդգար Սեւիկյան․ Հայաստանում առաջին պահից զգացի երկրպագուների սերը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նորեկ, 22-ամյա կիսապաշտպան Էդգար Սեւիկյանը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տարբերությունների մասին խոսելիս, նշել է կլիմայի տարբերությունը եւ երկրպագուների վերաբերմունքը։

«Առաջին տարբերությունը կլիման է։ Հայաստանում շատ ավելի տաք է։ Երկրորդը երկրպագուների վերաբերմունքն է։

Առաջին պահից զգացի երկրպագուների սերը, նույնը՝ հավաքականի եւ ֆեդերացիայի կողմից։ Դա շատ ակնհայտ է։ Հաճելի էր այդպիսի ընդունելությունը։

Մենք երկրպագուների համար բաց մարզում ունեցանք։ Ներկա էր գրեթե երկու հազար երկրպագու։ Այդ պահին զգում ես, թե մարդիկ ինչքան շատ են սիրում հավաքականը»,- Էդգար Սեւիկյանի խոսքը մեջբերում է Sport-express.ru-ն։

Հիշեցնենք, որ Էդգար Սեւիկյանը չէր ընդունել Ռուսաստանի հավաքականի հրավերը եւ նորամուտն է նշել Հայաստանի հավաքականում հոկտեմբերի 12-ին Լատվիայի թիմի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի խաղում (0:2)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս