11:09  ,  6 դեկտեմբերի, 2023

Գվարդիոլա․ Պատրաստվում ենք դարձյալ դառնալ չեմպիոն

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան վստահ է, որ կկարողանա պաշտպանել Պրեմիեր լիգայի տիտղոսը, թեեւ նախորդ երեք հանդիպումներում ոչ ոքի են խաղացել «Չելսիիի»  (4:4), «Լիվերպուլի» (1:1) եւ «Տոտենհեմի» (3:3) հետ։

«Երբեք չեմ օգտագործում այսպիսի իրավիճակները ֆուտբոլիստների մոտիվացիան բարձրացնելու համար։ Ես մի բան եմ հասկացել՝ եթե ցանկանում ես հաղթել, պետք է շատ ավելի լավ խաղաս, քան մրցակիցները։ Երբ մյուսների հետ նույն մակարդակի վրա ես, չես կարող միշտ հաղթել։

Հիմա շատերը չեն հավատում մեր չեմպիոնությանը երեք ոչ ոքիներից հետո, բայց մենք պատրաստվում ենք դարձյալ դառնալ չեմպիոն։ Գիտենք, որ չորս անգամ անընդմեջ Պրեմիեր լիգայում հաղթելը հեշտ չէ, ոչ մի թիմ դեռ չի հասել դրան, բայց ես ցանկանում եմ անել դա»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Մանչեսթեր Սիթին» 14 տուրից հետո 30 միավորով երրորդն է։ 15-րդ տուրում մանչեսթերյան թիմը դեկտեմբերի 6-ին կհյուրընկալվի «Աստոն Վիլային», որը 29 միավորով չորրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում