09:03  ,  6 դեկտեմբերի, 2023

«Բավարիան» կգնի «Գրանադայի» 22-ամյա կիսապաշտպանին

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ձեռք կբերի իսպանական «Գրանադայի» 22-ամյա կիսապաշտպան Բրայան Սարագոսային, հաղորդում է AS-ը։

«Բավարիան» Իսպանիայի հավաքականի նորեկի տրանսֆերի համար կվճարի 15 միլիոն եվրո եւ կկնքի չորս տարվա պայմանագիր։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Բրայան Սարագոսան մասնակցել է 14 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում