20:13  ,  5 դեկտեմբերի, 2023

«Շիրակը» Գյումրիում պարտվեց «Վեստ Արմենիային» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 19-րդ տուրում Գյումրիի «Շիրակն» ընդունեց «Վեստ Արմենիային» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

Արդեն 9-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի 35-ամյա բրազիլացի հարձակվող Տեոֆիլո Էյդիսոնը։ 61-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Շիրակի» 18-ամյա պաշտպան Տիգրան Սումբուլյանը։ «Վեստ Արմենիայի» հաղթական գոլը 76-րդ րոպեին խփեց 26-ամյա հարձակվող Սարգիս Մեթոյանը։

«Վեստ Արմենիան» 16 միավորով 8-րդն է, «Շիրակը» նախավերջինն է՝ 13 միավոր։

Հայաստանի առաջնություն, 19-րդ տուր

«Շիրակ» - «Վեստ Արմենիա»՝ 1:2

Տիգրան Սումբուլյան, 61 - Տեոֆիլո Էյդիսոն, 9, Սարգիս Մեթոյան, 76

«Արարատ» - «Արարատ-Արմենիա»՝ 0։1

Մոհամեդ Յատարա, 5

Դեկտեմբերի 4

ԲԿՄԱ - «Ուրարտու»՝ 2:0

Գրենիկ Պետրոսյան, 66, Իվան Զոտկո, 68, ինքնագոլ

«Նոա» - «Վան»՝ 3:1

Արթուր Միրանյան, 32, 45+3, Պաուլ Գլադոն, 90+8 - Իպեհե Ուիլյամս, 84

Դեկտեմբերի 6

«Ալաշկերտ» - «Փյունիկ»՝ 14:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում