19:09  ,  5 դեկտեմբերի, 2023

Ա Սերիա․ Ամսվա լավագույն մարզիչը

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ճանաչվել է Իտալիայի առաջնության լավագույն մարզիչը նոյեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է Ա Սերիայի մամուլի ծառայությունը։

Նոյեմբերին «Յուվենտուսն» Իտալիայի առաջնությունում անցկացրել է երեք հանդիպում․ հաղթել է «Ֆիորենտինային» (1:0) եւ «Կալյարիին» (2:1), ոչ ոքի խաղացել «Ինտերի» (1:1) հետ։

Ալեգրին մրցանակը կստանա դեկտեմբերի 8-ին, «Նապոլիի» դեմ Ա Սերիայի 15-րդ տուրի հանդիպումից առաջ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում