17:57  ,  5 դեկտեմբերի, 2023

«Արարատ-Արմենիան» հաղթեց «Արարատին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 19-րդ տուրում «Արարատն» ընդունեց «Արարատ-Արմենիային» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Միակ գոլն արդեն 5-րդ րոպեին խփեց հյուրերի գվինեացի հարձակվող Մոհամեդ Յատարան։

«Արարատ-Արմենիան» 39 միավորով հավասարվեց երկրորդ տեղում գտնվող «Նոային» եւ երրորդն է, «Արարատը» 7-րդ տեղում է՝ 20 միավոր։

Հայաստանի առաջնություն, 19-րդ տուր

«Արարատ» - «Արարատ-Արմենիա»՝ 0։1

Մոհամեդ Յատարա, 5

«Շիրակ» - «Վեստ Արմենիա»՝ 18:00

Դեկտեմբերի 4

ԲԿՄԱ - «Ուրարտու»՝ 2:0

Գրենիկ Պետրոսյան, 66, Իվան Զոտկո, 68, ինքնագոլ

«Նոա» - «Վան»՝ 3:1

Արթուր Միրանյան, 32, 45+3, Պաուլ Գլադոն, 90+8 - Իպեհե Ուիլյամս, 84

Դեկտեմբերի 6

«Ալաշկերտ» - «Փյունիկ»՝ 14:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում