13:08  ,  5 դեկտեմբերի, 2023

Մորգանը՝ Տեն Հագի մասին․ Այդ ծաղրածուին դեռ չեն հեռացրե՞լ

Հայտնի բրիտանացի լրագրող սոցիալական ցանցերում արած գրառումով քննադատաբար է արտահայտվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի մասին։

«Այդ ծաղրածուին դեռ չեն հեռացրե՞լ»,- գրել է Մորգանը։

Տեն Հագը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է 2022թ․ հուլիսից։

Պրեմիեր լիգայի 14 տուրից հետո մանչեսթերյան թիմը 24 միավորով 7-րդ տեղում է։

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5 խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 4 միավոր եւ վերջինն է խմբում, սակայն պահպանում է 1/8 եզրափակիչ դուրս գալու տեսական հնարավորություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում