11:17  ,  5 դեկտեմբերի, 2023

Յան Օբլակ․ Ոչինչ չէինք կարողանում անել «Բարսելոնայի» դեմ, խայտառակություն է

Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը մեկնաբանել է «Բարսելոնայից» կրած 0:1 հաշվով պարտությունը Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի խաղում։ Միակ գոլը խփել էր այս ամռանը «Աթլետիկոյից» վարձակալությամբ «Բարսելոնա» տեղափոխված պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը։

«Շատ ցավալի է անմիջական մրցակցից պարտություն կրելը։ Այնքան էլ լավ չսկսեցինք հանդիպումը, անիմաստ վատնեցինք ժամանակն առաջին խաղակեսում։

Եթե ամբողջ հանդիպման ընթացքում խաղայինք այնպես, ինչպես վերջնամասում, ապա գոլ խփելու ավելի շատ հնարավորություններ կունենայինք։

Վատ սկսեցինք հանդիպումը եւ պատժվեցինք։ Բացատրություն չունեմ, թե ինչու այդպես ստացվեց։ Ոչինչ չէինք կարողանում անել, չէինք ցանկանում պայքարել գնդակի համար, խայտառակություն է»,- Օբլակի խոսքը մեջբերում է Marca-ն։

«Աթլետիկոն» «Բարսելոնայի» խաղադաշտում չի հաղթել 2006 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում