10:48  ,  5 դեկտեմբերի, 2023

«Բարսելոնան» մտադիր է վաճառել Լեւանդովսկու տրանսֆերը

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» մտադիր է հաջորդ ամռանը վաճառել 35-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու տրանսֆերը, հաղորդում է El Chiringuito TV-ն։ Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Այս ամռանը Լեւանդովսկու տրանսֆերը գնելու ցանկություն ունեին մի քանի սաուդյան ակումբներ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լեւանդովսկին ցանկանում է կարիերայի վերջում հանդես գալ ԱՄՆ-ում։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Լեւանդովսկին մասնակցել է 13 հանդիպման, խփել է 7 գոլ։

Transfermarkt-ը Լեւանդովսկու տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում