10:15  ,  5 դեկտեմբերի, 2023

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները հիասթափվել են Տեն Հագից եւ չեն վստահում նրան

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Նյուքասլ Յունայթեդից» կրած 0:1 հաշվով պարտությունից հետո հիասթափվել են թիմի 53-ամյա հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագից եւ չեն վստահում նրան, հաղորդում է Sky Sports-ը։

Մանչեսթերյան թիմի շատ ֆուտբոլիստներ դժգոհ են Տեն Հագի խաղային ոճից։ Նրանք նաեւ դժգոհ են մարզումների ժամանակ վազքային աշխատանքի գերակշռությունից։

Հիասթափության պատճառներից մեկն էլ Տեն Հագի կոնֆլիկտն է անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի հետ, որը սեպտեմբերից հեռացված է հիմնական թիմից։

Տեն Հագը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է 2022թ․ հուլիսից։

Պրեմիեր լիգայի 14 տուրից հետո մանչեսթերյան թիմը 24 միավորով 7-րդ տեղում է։

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5 խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 4 միավոր եւ վերջինն է խմբում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում