09:38  ,  5 դեկտեմբերի, 2023

Դանիել Կարվախալը մեկ ամիս չի օգնի «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալը ձախ սրունքի մկանային վնասվածք է ստացել եւ մեկ ամիս չի օգնի իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին, հաղորդում է COPE-ն։

«Գրանադայի» դեմ Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի խաղում Կարվախալը փոխարինվել էր ընդմիջմանը։ «Ռեալը» հաղթել էր 2:0 հաշվով։

«Ռեալի» 9 խաղացող այժմ վնասվածք ունի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում