23:54  ,  4 դեկտեմբերի, 2023

Պրեմիեր լիգայում կլինի այս մրցաշրջանի առաջին պաշտոնանկությունը

Անգլիական «Շեֆիլդ Յունայթեդը» գլխավոր մարզիչի պաշտոնից կհեռացնի 46-ամյա անգլիացի Փոլ Հեքինբոթոմին, հաղորդում է The Telegraph։

Պրեմիեր լիգայի 14 տուրում «Շեֆիլդ Յունայթեդը» վաստակել է 5 միավոր եւ վերջին տեղում է։

Հեքինբոթոմին կփոխարինի «Շեֆիլդ Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Քրիս Ուայլդերը, որը ակումբից հեռացել էր 2021 թվականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում